Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 977 դեպք, այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը թվերին հետևում է օնլայն համակարգով: Այս ցուցանիշները կարտացոլվեն ապրիլի 12-ին հրապարակվելիք վիճակագրության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հրապարակված դեպքերի թիվը 966 էր, մահվան դեպքերը 13-ն են։