Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 257-ի: Վերջին տվյալները հրապարակված է կառավարության StopCov կայքում:
Այս պահի դրությամբ երկրում արձանագրվել է հիվանդության 15 նոր դեպք: Դրանցից հինգը հաստատվել են երեկոյան: Երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 188 հիվանդ, 67-ն ապաքինվել են: 86, 81 և 76 տարեկան երեք հիվանդ մահացել է: Կարանտինում է գտնվում 4.872 մարդ, իսկ 453-ը՝ բժիշկների հսկողության տակ:
Թբիլիսիում գտնվող վրաց-հոլանդական հոսպիտալի 72-ամյա հիվանդի և «Թբիլիսիի բժշկական ինստիտուտ» մասնավոր կլինիկայի աշխատակիցներից մեկի կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքի հետևանքով երկու հաստատություններն էլ փակվել են կարանտինի պատճառով: