Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հետաձգված Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսին, երբ ավարտված կլինեն ազգային առաջնությունները, հաղորդում է Daily Mirror՝ հղում անելով իր աղբյուրներին ՈւԵՖԱ-ում։
Կազմակերպությունում հույս ունեն, որ հունիս-հուլիսին առանց հանդիսականների հնարավոր կլինի անցկացնել ազգային առաջնությունների մնացած հանդիպումները։
Եվրոպայում բոլոր ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվել են մարտին։ Շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։