Դորտմունդի «Բորուսիա»-ի բոլոր ներկայացուցիչներն անչափ անհանգստացած են թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի պատճառով: Spox.com-ը փոխանցում է ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկի խոսքերը:

«Մենք իսկապես ափսոսում ենք, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Թե´ակումբի ֆուտբոլիստները, թե´ մարզչական շտաբն ու ղեկավարությունը անհանգստացած են: Սակայն արդեն հայտնի է, թե որքան ժամանակ է հարկավոր Հենրիխի ապաքինման համար: Ի ուրախություն մեզ, մինչև վնասվածք ստանալը Մխիթարյանը, կարելի է ասել, հասցրեց հարմարվել թիմի խաղին և ցուցադրել իր լավագույն խաղային որակները»,- նշել է Ցորկը: