ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ տեղորոշման գործիքի կիրառման արդյունքում հայտնաբերվել է 315 պացիենտի հետ շփում ունեցած 3029 անձ։ «Այդ անձանց հետ կապ է հաստատվել և նրանք չեն գտնվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է՝ նրանք 3029 հավելյալ անձ են, որոնք պոտենցիալ վարակակիր կարող են լինել»,- ասաց Ավինյանը։
Պարետը հայտնեց, նաև, որ այս պահի դրությամբ կա հավելվածի մոտավորապես 60 հազար ներբեռնում. «4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ, ավելի խորը վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել է, նրանցից 4-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը: