Խիստ սահմանափակումների արդյունքում ունեցել ենք մի պատկեր, որը ցույց է տվել, որ սահմանափակումներն արդյունավետ են: Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Արտակարգ դրություն մտցելու հետո պիկ ժամերի՝ ժամը 17-20-ին մարդկանց շարժն ընկել է 25 տոկոսով, իսկ սահմանփակումներից հետո այդ շարժը նվազել է 40 տոկոսով: Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ին կազմել է 1,2-1,3, իսկ արդեն մարտի 31-ին կազմել է 0,8-0,9»:
Ավինյանը խոստովանեց, որ այդ ընթացքում նկատելի են եղել բազմաթիվ խախտումներ, եւ վերահսկողական կարողություններն ավելացվել են եւ ավելացվելու են:
«Այս պահի դրությամբ մենք կարողանալու ենք սպասարկել 1700 մահճակալային հիվանդ, որը մեր մեղմ հաշվարկներով թույլ է տալիս ունենալ 4500 ակտիվ վարակակիր:
Ավելի խստացված սահմանափակումները պետք է շարունակվեն մինչեւ արտակարգ դրության առաջին ժամկետի ավարտը եւ պահպանվել ապրիլի ընթացքում: Հանրային եւ միջմարզային տրանսպորտը շարունակելու են մնալ արգելված, անհատ քաղաքացիները տեղաշարժը շարունակելու է մնալ սահմանափակված, օտարեկրացիների մուտքը շարունակելու է մնալ արգելված:
Եթե նույնիսկ տրանսպորտը գործի, որոշակի կանոններ են գործելու այդ տրանսպորտի հետ կապված»,-ընդգծեց Ավինյանը:
Նա հիշեցրեց, որ ապրիլի 13-19-ին թույլատրվել են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, որտեղ գործում են 13 ընկերությունների մոտ 4 հազար աշխատակիցներ, ցեմենտի, կրի եւ գաջի արտադրությունը, մետաղե կոնստրուկցիաների եւ դրանց մասերի արտադրությունը:
«Թույլատրվելու է շենքերի շինարարությունը, քաղաքացիական շինարարությունը, ճարտարագիտական գործունեությունը եւ դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունը: Եթե տարածման տեմպերը պահպանվեն, եւ կարողանանք վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել ցածր մակարդակներում, դիտարկվում է, որ ապրիլի 20-30-ին մի քանի ոլորտներում ավելի մեղմ սահմանափակումների ռեժիմ»,-ասաց նա