«Թույլատրված ոլորտներում աշխատողներն ամեն օր տաքսիներով չեն կարող գնալ աշխատանքի»,- դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իր կարծիքով ավտոբուսները և մետրոն պետք է վերսկսեն աշխատանքը:
Ի պատասխան Մարուքյանի դիտարկմանը՝ Ավինյանն ասաց. «Մենք մարդկանց ասում ենք՝ առհասարակ, հնարավորության դեպքում, մի գնացեք որևէ տեղ, նունիսկ՝ աշխատանքի: Եթե գնում եք աշխատանքի, վարակի տարածման հնարավորության մասին պետք է իրազեկված լինեք: Արդյոք տաքսիում ավելի հավանակա՞ն է վարակվել, քան՝ հասարակական տրանսպորտում և մետրոյում. ես կարծում եմ, սա շատ վիճարկելի է: Աշխարհում մինչև հիմա վերջնական վերլուծություն չկա, թե վարակի տարածման հնարավոր աղբյուրները որոնք են: Տարբեր երկներից ստացված փորձով վարակի տարածման ամենահավանական վայրը հասարակական տրանսպորտն է»: