Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ջերմ շնորհավորել է երգչուհի Էմմիին, որը երեկ նշում էր ծննդյան օրը։

 

Instagram-յան էջում դերասանուհին Էմմիիի ու նրա որդիների մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել։ «Այսօր իմ քաղցր ու սիրուն Էմմիի ծնունդն է։ Էմմի Բեջանյանն էնքան մեծ սիրտ ունի, իր փոքրամարմին ֆիզիկայի մեջ անհավանական մեծ սիրտ, խորն ու զգայուն հոգի եւ կուռ կամք ունի: Էմմիին իսկապես ճանաչելու համար պետք է գոնե մի օր ապրել իր տանը, տեսնել` ինչպես է իր երկու ձագուկների հետ բույնը հյուսել, ինչպիսի մայր է, ու ամենակարեւորը ինչ բացառիկ կին ու ընկեր՝ իր սիրելի ամուսնու համար:

 

Էմկայի ընտանիքի` սիրով ու սիրող այս որակը Նադյայի ու Դոդոյի` սիրո հիմքով արվեստալի ընտանիքի հայելապատ արտապատկերումն ասես լինի: Սեր, ամենուր սեր ու ամեն վայրկյան սեր: Եթե երբեւէ ասեին, որ մինուճար դուստրը կկարողանա այդպիսի նվիրումով ապրել իր Ընտանիքի համար, մեզնից ոչ ոք երեւի չհավատար:

Էմմի ջան, շնորհավոր ծնունդդ, քո սիրուն հոգին ստեղծել է իր ամենագեղեցիկ երգը` Սիրո երգն իր ընտանիքով, իսկ մնացածն իրոք կարեւոր էլ չէ: Ես երջանկորեն վայելել եմ էդ «երգը»՝ քո տանիքի տակ։ Այսօր՝ Հարության տոնի այս լուսավոր խորհուրդը թող քեզ ուղեկցի ճշմարտության, հավատի եւ սիրո ճանապարհով, պահպանելով հուսահատությունից, խնդիրներից ու հոգնությունից»,- գրել է նա։