Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը։

Նախարարը նշել է, որ դեղամիջոցի կլինիկական հետազոտությունները սկսվելու են շուտով, մոտ 10-12 օր հետո։


«Ռուսական ընկերությունը մշակել է դեղամիջոց, որը մի շարք երկրներում թեսթավորվել է մեր գործընկերների կողմից։ Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է, և առաջին չափաբաժինը արտադրվել է կլինիկական հետազոտությունների համար։ Մենք սպասում ենք, որ այսօր փորձագետները փաստաթղթերի փաթեթ ներկայացնեն։ Կարճ ժամանակահատվածում կգնահատվեն մինչ կլինիկական հետազոտությունները»,- ասել է նախարարը։

Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 328 է, մոտ 1500 մարդ ապաքինվել է, 148 մարդ՝ մահացել։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի։