«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ բաց մրցույթ է հայտարարել 500 նոր վերելակներ ձեռք բերելու համար, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում՝ անհատ անձինք:

Մեր տեղեկություններով, սակայն, վերելակների համար սահմանված տեխնիկական բնութագրիչները այնպիսին են, որ արդյունքում հաղթելու է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը: Ալեքսանյանը վերելակները ներկրելու է Թուրքիայից, որոնք, ըստ մասնագետների, անհամեմատ անորակ են:

Մասնագետները կարծում են, որ գին-որակ հարաբերակցության մեջ նախապատվությունը պետք է տրվի բելառուսականին, որոնց հավաքումը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: