Շիրակի մարզում, ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda մակնիշի 35 PV 587 համարանիշի , Peugeut մակնիշի 35 G O 597 համարանիշի եւ Ford tranzit մակնիշի 34 VA 373 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետեւանքով ավտոմեքենաներից Mazda-ում եւ Peugeut-ում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը, սակայն Mazda-ն եւ Peugeut-ն ամբողջովին վերածվել են մոխրակույտի: