Ռուսական Культура հեռուստաալիքը իր По следам тайны հազորդաշարի շրջանակներում ներկայացրել է Հայկական Լեռնաշղթայի պատմությունը:
Ամբողջ Հայաստանը իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ, որի ձեռագործ ցուցանմուշները ստեղծվել են տասնյակ և անգամ հարյուր հազար տարի առաջ: Այս երկիրը և նրա քաղաքակրթությունը ավանդաբար ճանաչված են որպես աշխարհում ամենահիններից մեկը: Ինչպես ցույց են տալիս Հայաստանում կատարված նոր բացահայտումները համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորումը ոչ միայն հազարավոր տարիների պատմություն ունի, այլ նաև նրա զարգացման մակարդակը ավելի բարձր է եղել, քան նախկինում կարծել են:
Ինչպես նշում է հաղորդաշարի ռեժիսոր Արմեն Պետրոսյանը այն նվիրված է դեռևս պատմությանը չբացահայտված դեպքերին: «Գիտելիքը ծարավը, որը գտնվում է մարդու մեջ, մշտապես հանդիպում է գաղտնիքների, ինչն էլ դառնում է շարժման շարժառիթ: Դեռևս շատ գաղնիքներ բացահայտված չեն: Եթե մարդկության պատմությունը ներկայացնենք թանգարանի տեսքով, ապա դեռևս շատ սրահներ փակ են»,- իր հաղորդաշարի մասին նշել է Պետրոսյանը: