Արցախում 2-րդ փուլով անցկացվող նախագահական ընտրություններին քվեարկող քաղաքացիների թիվն անհամեմատ նվազել է՝ համեմատած մարտի 31-ին 1-ին փուլով կայացած ընտրությունների, երբ դեռևս արտակարգ դրություն հայտարարված չէր: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ելենա Կոստանդյանի խոսքով՝ եթե առաջին փուլով անցկացվող ընտրության ժամանակ մինչև ժամը 11:00-ն ընտրությանը մասնակցել էր քաղաքացիների 26%-ը, ապա այժմ՝ նույն ժամանակահատվածի դրությամբ, քվեարկել է քաղաքացիների 15%-ը: Ինչ վերաբերում է խախտումներին, միջադեպերին, ապա մամուլի քարտուղարը նշեց, որ մինչ այս պահը կոնկրետ ԿԸՀ թեժ գծին որևէ բողոք չեն ստացել. «Ամեն ինչ հանդարտ է անցնում: Կուտակումներ չկան, ամեն ինչ վերահսկողության տակ է: Ախտահանման միջոցառումներ են իրականացվել, ամեն բան արված է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար. ձեռնոցներ, դիմակներ, ալկոգելեր են տրամադրվում»,- ասաց Կոստանդյանը: Նշենք, որ Արցախում ևս հայտարարված է արտակարգ դրություն: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտակարգ իրավիճակում ընտրություններ անցկացնելը չի իրականացվում որևէ մեկի ցանկությամբ, այլ դա Սահմանադրության պահանջ է, և Հանրապետության նախագահը իրավասու չէ հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են նախագահի թեկնածուներ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին առաջին փուլով կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով՝ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ընտրողների 50%-ից ավելի ձայներ, հետևաբար ամենաշատ ձայներ ստացած Հարությունյանն ու Մայիլյանը պայքարում են երկրորդ փուլում:
Այս թեմայով
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մուտքը չի խրախուսվում
Իսրայելը համաձայնել է զինադադար հաստատել Հեզբոլլահի հետ
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը փակ է առատ ձյան պատճառով
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը
Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 27-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Բայդենի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարվածների համար ATACMS-ի կիրառման տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Վաշինգտոնը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Կուրսկի շրջանում
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 5-րդ տուրը
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մո...
1
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդ...
2
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապար...
3
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ...
4
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է ...
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին