Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսե՛ք, թվում է թե լավ բան են անում չէ՞։ Հին Երևանի մասին են խոսում, կառուցապատում է գնում և այլն․․․
Վատը գիտե՞ք որն է, որ շինարարությունն արվել է ԱՊՕՐԻՆԻ։ Վերգետնյա ոչ մի հարկ կառուցելու համար թույլտվություն չի՛ եղել և դա իրականացվել է 2018 թվականի կեսերից մինչև այսօր։ Առանց շինթույլտվության առկայության ընթացել է մեծածավալ շինարարություն՝ խախտելով կառավարության որոշումը հարկայնության վերաբերյալ։
Իսկ ինչպես գիտեք հայտնի սխեմայով՝ երբ կառուցապատումը ավարտվում է, կարելի է արդեն բացել աչքերը և օրինականացնել շինարարությունը։ Ահա՛, եկել է աչքերը բացելու ժամանակը»։