Հայաստանում ներկայում կորոնավիրուսով 7 պացիենտներ կան, որոնց վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց առողջապահությւան նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքերով՝ կոոնավիրուսով վարակվածներ այսօր կան ամբողջ երկրում՝ ինչ-որ տեղ ավելի շատ, ինչ-որ տեղ ավելի քիչ։ Սակայն ավելի ստույգ տվյալներ վարակի աշխարհագրական տարածման մասին չեն տրվում՝ այդ թվում նաեւ նրա համար, որպեսզի մարդիկ չմտածեն, թե եթե իրենց շրջանում վարակվածները շատ են, ապա իրենք կարող են չհետեւել կարանտինի շրջանակում սահմանափակումներին։

Հայաստանում, ապրիլի 14-ի տվյալներով, գրանցված է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, վերջին օրվա ընթացքում COVID-19 ախտորոշել են 28 մարդու մոտ։ 16 պացիենտ մահացել է։ Հենց հիմա կա 786 ակտիվ դեպք, որոնք բուժվում են 9 հիվանդանոցներում։