Իտալիայում կորոնավիրուսով վարակված 675 հիվանդ է հայտնաբերվել վերջին 24 ժամվա ընթացքում: Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելին այս ցուցանիշը լավագույնն է համարել ավելի քան մեկ ամսվա ընթացքում, գրում է La Stampa-ն:


Նրա խոսքով, մարտի 13-ից ի վեր առաջին անգամ նոր վարակների թիվը երեք հազարից ցածր է: Մինչ օրս ընդհանուր առմամբ վարակվել է 104.229 մարդ:

Այնուամենայնիվ, կորոնավիրուսից մահացությունը շարունակում է աճել: 24 ժամում վիրուսից մահացել է 602 մարդ: Ընդհանուր առմամբ, մահացել է ավելի քան 21 հազար մարդ, ապաքինվել է մինչև 37130 մարդ (մեկ օրում +1695):