Չինաստանը հավանություն է տվել մարդկանց վրա երկու կորոնավիրուսի դեմ փորձարարական վակցինաների վաղ փուլի փորձարկումների անցկացմանը, այն դեպքում, երբ երկիրը փորձում է զսպել ներկրվող դեպքերի հոսքը, մանավանդ Ռուսաստանի հետ սահմանով, հայտնում է Reuters-ը։
«Սինխուա»-ն երեքշաբթի օրը հայտնել է մարդկանց վրա վիրուսի երկու փորձարարական վակցինաների փորձարկման մասին։ Դրանք մշակվում են Sinovac Biotech-ի պեկինյան մասնաճյուղի եւ Wuhan Institute of Biological Products-ի կողմից, որը China National Pharmaceutical Group պետական ընկերության կազմում է։
ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Լի Կեցյանի նախագահությամբ երկուշաբթի օրը կորոնավիրուսի հարցերով չինական օպերատիվ խումբը սահմաններին ռեսուրսներն ավելացնելու որոշում է կայացրել։
Նա հայտնել է, որ ծրագրում է սահմանամերձ շրջաններում կառուցել հիվանդանոցներ եւ ստեղծել մեկուսացման գոտիներ, ինչպես նաեւ ուժեղացնել համագործակցությունը հարեւան երկրների հետ։
Սակայն պաշտոնյաները երկուշաբթի խոստովանել են, որ Չինաստանի երկարաձիգ սահմանը եւ գյուղական մեծաթիվ ճանապարհները, արահետները, լաստանավերի կայանատեղիներն ու լեռնային ոլորանները շատ են բարդացնում վերահսկողությունը։
Որպեսզի կանխվի վարակակիրների կողմից ռուս-չինական սահմանի հատումը, Պեկինը խիստ միջոցառումներ է մտցրել Սույֆինխե ոչ մեծ քաղաքում, որտեղ տեղակայված է սահմանային անցակետերից մեկը։