1. Հաճոյախոսություններ
Ո՞վ է ասել, որ միայն կանանց է դուր գալիս հաճոյախոսություններ ստանալ իրենց արտաքինի, հագուկապի, օծանելիքի, խելքի կամ սեքսուալության վերաբերյալ: Մենք մտածում ենք, որ տղամարդիկ ավելի ինքնավստահ են, որ նրանք այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս իրենց արտաքինին: Բայց դա մանրուք է: Նրանք նույնպես պետք է լսեն, որ իրենց գրավիչ են համարում: Հատկապես ցանկալի է, որ հաճոյախոսություններ նրանք լսեն սիրելի կնոջից: Այնպես որ, բարձրաձայն ասա այն ամենը, ինչ քեզ նրա մեջ դուր է գալիս:
2. Ասել, որ դու գնահատում ես, թե ինչ է նա անում քեզ ու քո ընտանիքի համար
Ասա, որ գնահատում ես նրա օգնությունը տնային հարցերում: Եվ նույնիսկ նրա աշխատանքի հարցերում. Միգուցե նա հարյուր անգամ մտածել է թողնել այն, բայց դա չի անում, որովհետև այդ աշխատանքն օգնում է նրան հոգալ ձեր ընտանիքի ծախսերը: Գնահատիր դա ու ասա նրան այդ մասին:
3. Ուշադրություն հատկացրու ձեր սեքսուալ կյանքին
Տղամարդը ցանկանում է զգալ ու տեսնել, որ դու իրեն ցանկանում ես: Նա ուզում է տեսնել քո ջանքերը ու պատասխան գործողությունները, այլ ոչ միայն պասիվ մասնակցությունը: Երբեմն ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտածիր, նույնիսկ, եթե դա պարզապես գրավիչ ներքնազգեստ է կամ հաճելի երաժշտություն:
4. Նրան իր համար ժամանակ տուր
Պարզապես ժպտա, երբ նա ասում է, որ ինքն ինչ-որ բանով պետք է զբաղվի, բայց դա պետք է անի միայնակ: Կամ, երբ նա ինքն է ուզում զբոսնել իր ընկերների հետ, մեքենայով կամ հեծանիվով շրջել: Պարզապես համբուրիր նրան: Եվ նա կզգա, որ դու իրեն հասկանում և աջակցում ես:
5. Հեռախոսդ մի կողմ դիր
Երբ դուք միասին եք, հեռախոսով մի զբաղվիր: Նայիր նրա աչքերի մեջ, շփվեք, աշխատիր նկատել այն, ինչը նա չի ասում: Նրա հետ եղիր այստեղ և հիմա, բաց մի թող այդ պահը՝ ընկղմվելով հեռախոսիդ էկրանի մեջ:
6. Երբ դու ինչ-որ բան ես անում քեզ համար, նրան էլ առաջարկիր
Ամեն ինչ այնքան պարզ է: Եթե քեզ համար սուրճ ես եփում, նրան էլ առաջարկիր: Քեզ համար պաղպաղակ ես գնում, նրա համար էլ գնիր: Ավելի լավ է դու գնես, ու եթե նա չցանկանա ուտել այդ պաղպաղակը, ինքդ հետո կուտես, բայց քո տղամարդու համար հաճելի կլինի գիտակցել, որ դու մտածել ես իր մասին:
7. Նայիր նրա աչքերի մեջ
Դա ավելի հեշտ է, բայց անհրաժեշտ: Պարզապես որսա նրա հայացքը: Ժպտա: Կրկնիր: Հայացքդ 3 վայրկյան պահելով՝ դու արդեն սիրախաղի տարրեր ես ստեղծում: