Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1067 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1111 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 9095 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 779): Փաստացի այս պահին բուժվում է 797 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 11-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 297 անձ (վերջին մեկ օրում՝ 32 մարդ), 17 պացիենտ մահացել է: