Hraparak.am-ը գրում է.Մեր տեղեկություններով՝ Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած, հայտնի նշանդրեքին մասնակցած կինը վաղուց առողջացել է եւ գնացել տուն։ Ինչպես նաեւ իր հետ փոխկապակցված անձինք, որոնք եւս մեկուսացվել էին եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, եւս առողջացած դուրս են գրվել։

Նշենք, որ կինը ախտորոշվելու նախորդ օրը՝ մարտի 8-ին մասնակցել էր նշանադրության Էջմիածնի ռեստորաններից մեկում։
Դեպքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր․ «Ժամանակ առ ժամանակ առողջապանության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացրել և այս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվել:

Այդ ընթացքում քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմության՝ բարձրացած լինելու հանգամանքը, այլև քանի որ իր համար շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունել և, կոպիտ ասած, սիստեմայի տակից դուրս գալով՝ որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրությանը»։