Շվեդիայում մարմնավաճառների իրավունքների համար պայքարող հասարակական ակտիվիստի սպանությունը միջազգային մեծ աղմուկ է բարձրացրել: 27 ամյա Եվա Մարին դանակի հարված է ստացել իր նախկին ամուսնուց երեխաներին այցելության ժամանակ: Ակտիվիստուհին, ով հայտնի է նաև Փոքրիկ ժասմին կեղծանունով զրկել են ծնողական իրավունքներից «սեփական մարմնով վաճառքի ռոմանտիկ հարաբերությունների քարոզի» համար:
27 ամյա Եվա Մարիի սպանության մեջ կասկածվում է 31 ամյա նախկին ամուսինը,որը դանակով հարձակվել է կնոջ վրա սոցիալական աշխատողների գրասենյակում: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Մի քանի տարի առաջ դատարանը զրկել էր Վեստորոս քաղաքի բնակչուհի Եվա Մարիի ծնողական իրավունքներից: Մարմնավաճառների իրավունքների պաշտպանության շարժման համախոհների կարծիքով այն ժամանակ կնոջը մեղադրել են նրանում, որ «սխալ է կառուցել կյանքի առաջնահերթությունները, ռոմանտիկ բնույթ է հաղորդել մարմնավաճառությանը և չի հասկացել, թե ինչ բացասական ազդեցություն է ունենում իր գործունեությունը իր իսկ կյանքի վրա»:
Այդպես է, թե ոչ Եվա Մարին շարունակում էր մնալ սիրելի մայր և ցանկացել է նրանց հետ հանդիպել անգամ չինովնիկների հսկողության տակ: Համաձայն տեղեկատվության այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ էլ նրա վրա դանակով հարձակվել է նախկին ամուսինը:
Սպանվածի մոր խոսքերով վերջինիս ամուսինը հետապնդել է իր աղջկան բաժանումից հետո և այն շարունակվել է մի քանի ամիս:
Եվա Մարիի սպանությունը առաջ է բերել ամբողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանների անհանգստությունը: Ինչպես հայտարարել են համապատասխան շվեդական կազմակերպություն «Վարդերի ալյանսը» իրենց ակտիվիստ Փոքրիկ Ժասմինը դաժանաբար սպանվել է: Նրանք նաև նշել են, որ ավելի վաղ Եվա Մարին զրկվել է դաստիարակել իր երեխաներին իր համոզմունքների և քաղաքացիական դիրքորոշման պատճառով: