Նելսոն Մանդելայի միջազգային օրը ամեն տարի նշվում է հուլիսի 18-ին ռասայական խտրականության դեմ պայքարի ամենահայտնի առաջնորդներից մեկի, Հարավային Աֆրիկայի հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի ծննդյան օրը:Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:

Այս օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականի նոյեմբերի 10-ին որպես երախտագիտություն խաղաղության և ազատության համար պայքարում հարավաֆրիկացի ղեկավարի ներդրման:

Նելսոն Մանդելան ծնվել է 1918 թվականին ՀԱՀ-ի Տրասկեյ շրջանում: Այդ ժամանակ երկրում պետական իշխանությունը պատկանում էր սպիտակամորթ փոքրամասնությանը:

1948 թվականին Ազգային կուսակցության կողմից ձևավորված կառավարությունը վարում էր ազգային խտրականության քաղաքականություն,որի դեմ սկսեց պայքարել Ազգային Կոնգրեսը: 1944 թվականին Մանդելան մտնում է Ազգային Կոնգրեսի երիտասարդ թև, իսկ 1960 թվականին դառնում է շարժման ղեկավար: 1960 թվականի դեպքերից հետո, որի ժամանակ սպանվել է 60 աֆրիկացի, շարժումը անցնում է զինված ընդդիմության և ձևավորված ստորաբաժանման ղեկավարությունը ստանձնում է Մանդելան: 1962 թվականին նա ձերբակալվում է: 1964 թվականի նրա նկատմամբ ընդունում են ցմահ ազատազրկում: Բանտում նա անցկացնում է 27 տարի: 1985 թվականի Մանդելան մերժում է ՀԱՀ-ի նախագահ Փիթեր Բոտայի առաջարկությունն ազատություն, եթե նա հրաժարվի շարժումից: 1990 թվականի նոր նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը սկսեց երկրում անցկացնել բարեփոխումներ և 1991 թվականին ազատ է արձակում Մանդելային:

1993 թվականին Մանդելան նախագահ դե Կլերկի հետ արժանանում է Նոբելյան մրցանակի: 1994 թվականին Հարավային Աֆրիկայում անց են կացվում առաջին նախագահական ընտրությունները, որի արդյունքում Մանդելան դառնում է երկրի առաջին սևամորթ նախագահը: