2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կարճ ընդմիջում է կատարել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերի մի մասին: Հարցին, թե եղե՞լ է հարց, որին նա չի պատասխանել, Ա.Քոչարյանը բացասական պատասխան տվեց՝ միևնույն ժամանակ նկատելով, որ պատասխանել-չպատասխանելը նրա իրավունքն է: Ըստ Ա. Քոչարյանի՝ հանձնաժողովի նիստը առնվազն 2 ժամ դեռ կշարունակվի: