Ամերիկայի Յուտա նահանգի գիտանականները հայտարարել են, որ հայտնաբերել են նախկինում անհայտ եղջերավոր դինոզավրի տեսակ դուրս ցցված քթով, որը բնակվել է Երկրի վրա 76 մլն տարի առաջ, երբ ներկայիս հյուսամերիկյան մայրցամաքը կազմված է եղել երկու մասից:

Հին դինոզավրի բացահայտման մասին ներկայացված է բրիտանական Proceedings of the Royal Society գիտական ամսագրում:

Այս մասին հայտնել են նաև Սոլթ Լեյք Սիթիում Յուտայի ազգային պատմական թանգարանի ներկայացուցիչները:

Թանգարանի ներկայացուցիչ Փեթի Կարպենտերի խոսքերով դինոզավրը եղել է կաթնասուն կենդանի, որի մարմնի շրջանագիծը կազմել է 4.5 մետր և կշռել է 1.8 տոննա:

Այս դինոզավրների յուրահատկությունը կայանում է իրենց երկար քիթը և աչքերի վերևում գտնվող դուրս ցցված և երկար կլորացված եղջյուրները, ևս մեկ եղջյուրը ոչ մեծ և բարակ եղջյուր էլ գտնվել է քթի վրա: