«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ կոռումպացված ռեժիմի հեռանալուց երկու տարի անց էլ ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս ինչ-որ նոր չարաշահման, պետական միջոցների վատնման դեպքերի ենք ականատես լինում վերջիններիս կողմից։


Օրինակ՝ օրերս շատ պատահաբար հանդիպեցինք մի փաստաթղթի, որը պայմանագիր է՝ կնքված թաղապետարանի և տաքսի ծառայություններից մեկի միջև։ Նպատակը իբրև թե թաղապետարանի աշխատողին տաքսիով քաղաքապետարան տանելն է։ Այդ նպատակով, օրինակ, բյուջեից մեկուկես միլիոն դրամ գումար է վճարվել տաքսի ծառայությանը։ Եվ դա միայն մեկ պայմանագրով։

Զարմանալի զուգադիպությամբ էլ այդ տաքսի ծառայության գրասենյակը տեղակայված է եղել ՀՀԿ-ական ռահվիրա Գալուստ Գրիգորիչի Աջափնյակի գրասենյակի առաջին հարկում։ Հենց նման մեխանիզմներով էլ տարիներ շարունակ վատնվել են պետական միջոցները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: