Կրծքով կերակրելն օգնում է նորածինների մոտ ձեւավորել վիրուսներից ավելի արդյունավետ պաշտպանություն: Այսպիսի եզրակացության են եկել Պերելմանի Բժշկական դպրոցի գիտնականները:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, եւս մեկ անգամ ապացուցել է երեխայի զարգացման համար կրծքի կաթի կարեւորությունը: Գիտնականները Միացյալ Նահանգներում եւ Բոթսվանայում չափել են նորածինների առաջին կղանքում վիրուսների քանակությունն ու տեսակները՝ օգտագործելով գենոմի ժամանակակից սեքվենիրացումն ու այլ մեթոդներ:
Ծնվելուց անմիջապես հետո նորածինների միկրոբիոմը գործնականում բացակայել է, բայց կյանքի արդեն առաջին ամսվա վերջին աղիներում բակտերիաների քանակությունը նկատելիորեն մեծացել է, իսկ վիրուսների թիվը հասել է միլիարդի աղիների պարունակության մեկ գրամում, հայտնում է sciencedaily.com-ը: Վիրուսների մեծ մասը մարդու բջիջներում չի կարողացել բազմանալ, չի եղել պոտենցիալ վտանգավոր: Դրանք կղանքում սկսել են ձեւավորվել ավելի ուշ:
Գիտնականների դիտարկումներով՝ կրծքով կերակրելն ունի պաշտպանական նկատելի արդյունք՝ նորածինների օրգանիզմում ճնշելով պոտենցիալ վտանգավոր վիրուսների կուտակումը:
Գիտնականների խոսքով՝ այս հետազոտությունը կարող է տալ որոշակի կանխարգելիչ ռազմավարություններ աղեստամոքսային վաղ խանգարումների կանխարգելման համար: