Կորոնավիրուսով հիվանդացությունից հետո բարդացումները կարելի է կանխարգելել։Նման եզրակացության են եկել Վիրջինիայի համալսարանի գիտնականները։ Դրանցից ամենավտանգավորը սուր շնչառական դիստրես սինդրոմն է կամ շնչառության անբավարարությունը, որը մահացու ելքով դեպքերի հիմնական մեծամասնության ուղեկիցն է։Այս մասին հաղորդում է Eurekalert պորտալը։
Ինչպես վստահեցնում է բժշկական գիտությունների դոկտոր Չժեն Յանը՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո մահվանից խուսափել կամ առնվազն՝ վարակվածության ծանր վիճակը թեթևացնել կարելի է կանոնավոր ֆիզիկական վարժությունների դեպքում։ ԱՄՆ ում կորոնավիրուսով հոսպիտալացվածների 20-42 տոկոսը տառապում են շնչառական դիստրես սինդրոմից։ Նրանց շուրջ 85%-ը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հետազոտողների վստահեցմամբ՝ ֆիզիկական վարժությունները նպաստում են «արտաբջջային սուպերօկսիդիսմուտազա» կոչվող հզոր անտիօքսիդանտի՝(EcSOD) արտազատմանը։ Դրա մակարդակը հիվանդության ժամանակ նվազում է