Մոսկվայում, պաշտոնական վիճակագրության համաձայն, գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 18 հազար դեպք: Մասնավոր թեստավորումների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ վարակվածների թիվը զգալիորեն ավելի մեծ է, գրում է Reuters-ը: Նրանք հիվանդությունը տանում են առանց ախտանիշների:


Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանում զանգվածային թեստավորումներ չեն անցկաացնում՝ «կենտրոնանալով բացառապես հիվանդության ախտանիշներով մարդկանց, արտերկրից վերադարձածների և հիվանդների հետ կապ ունեցող մարդկանց վրա»:

Մարտի վերջին – ապրիլի սկզբին չորս մասնավոր լաբորատորիաներ վճարովի թեստավորում են անցկացրել ախտանշաններ չունեցող և բարձր ռիսկային երկրներ չայցելած մոսկվացիների շրջանում: Դրանցից երեքի աշխատակիցները Reuters-ին հայտնել են, որ Մոսկվայում դրական արդյունքների ընդգրկումը եղել է 1-5%:

CityLab մասնավոր լաբորատորիաների ցանցի աշխատակիցը, որը տարբեր քաղաքներում անցկացրել է առնվազն 4500 թեստ, ասել է, որ Մոսկվայում թեստավորվածների շրջանում վարակվածները կազմել են 5%:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի մոսկովյան գրասենյակի ապրիլի 15-ի տվյալներով, ՌԴ մայրաքաղաքի լաբորատորիաներում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման գրեթե 400 հազար լաբորատոր հետազոտություն: Հիվանդությունը հաստատվել է թեստավորվածների 4%-ի մոտ: