Մարալիկի առողջապահական կենտրոնի մոտ 80 աշխատակից վերջին երեք օրերի ընթացքում կորոնավիրուսի թեստ է հանձնել: Ինչպես հայտնի է, երեք օր առաջ 20 աշխատակցից 10-ի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այդ թվում՝ հիվանդանոցի տնօրենի: Այժմ նրանք բոլորը մեկուսացված են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Բուժում են ստանում: Ծանր վիճակում գտնվողներ չկան:
«Առաջին լրատվական»-ին հենց նոր հայտնի դարձավ, որ հիվանդանոցի 60 աշխատակից թեստ է հանձնել, որից 8-ի մոտ պատասխանը եղել է դրական: Նրանց թվում է հիվանդանոցի մեկ բժիշկ, շտապօգնության վարորդը, 5 բուժքույր և մեկ սանիտար: Այս պահին նրանք մեկուսացված չեն:
Հանրագումարով՝ վերջին երեք օրվա ընթացքում Մարալիկի առողջապահական կենտրոնի 80 աշխատակցից 18-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է: Մեր տեղեկություններով՝ քիչ անց 10-ից ավելի աշխատակցի թեստերի արդյունքները ևս հայտնի կլինեն: