Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է մեծ գումարներով Ֆերնանդինյոի, Մխիթարյանի և Վիլիանի` ակումբը լքելը:Այս մասին փոխանցում է Soccer.ru-ն:
«Ընդհանուր գումարը կազմում է 102 միլիոն եվրո` Վիլիանը 35 միլիոն, Ֆերնանդինյոն 40, իսկ Մխիթարյանը 27.5: Մեզ համար շատ մեծ հաջողություն է այն հանգամանքը, որ մենք բերեցինք տաղանդավոր խաղացողների, աշխատեցինք նրանց հետ և ավելացրեցինք նրանց արժեքը: Այժմ այդ խաղացողները բարձրացել են այն մակարդակի, որ խոշոր ակումբները ցանկանում են ունենալ նրանց իրենց տրամադրության տակ: Հուսով եմ, որ նրանք ապագայում կդառնան կարևոր ֆուտբոլային կատարողներ: Վիլիանի և Ֆենանդիյոի դեպքում նաև Բրազիլիայի հավաքականի համար: Իսկ ինչ վերաբերում է Մխիթարյանին, ով այժմ Դորտմունդի Բորուսիայի խաղացող է, ըստ իս նա հիանալի, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Եվ ես շատ եմ հպարտանում եմ դրանով, քանի որ որոշակի ներդրում են ունեցել նրա զարգացման մեջ»,- նշել է Լուչեսկուն: