Երաժշտությունը նվազեցնում է ցավի և սթրեսի զգացումները երեխաների մոտ: Այսպիսի եզրակացության են եկել Ալբերտ համալսարանի կանադացի գիտնականները, որոնք հետազոտել են 3-11 տարեկան 42 թոքր հիվանդներին: Այս մասին հաղորդում է Medlinks.ru-ն:

Բոլոր երեխաները ստացել են բուժօգնություն հիվանդանոցի մանկական բաժնում և գտնվել են ջրակաթիլայինի տակ: Բուժման գործողության ժամանակ նրանցից ոմանց համար միացրել են երաժշտական ստեղծագործություն:

Դրանից հետո գիտնականները չափել են սրտանոթային ռիթմը և երեխաների կողմից ցավի ընդունման մակարդակը, ինչպես նաև ծնողների ռեակցիան և բուժ աշխատակազմի աշխատանքի որակը:

Պարզվել է, որ երաժշտություն լսած երեխաները բուժման գործողության ժամանակ ավելի քիչ ցավ են զգացել, իսկ նրանցից ոմանք անգամ ոչ մի սթրեսի չեն ենթարկվել: Երաժշտությունը հանգստացուցիչ ազդեցություն է ունեցալ նաև երեխաների ծնողների, ինչպես նաև բուժաշխատակազմի վրա, որոնք իրենց ավելի վստահ են զգացել ջրակաթիլայինը միացնելու ժամանակ քան իրենց գործընկերները առանց երաժշտության ուղեկցության:

Ինչպես կարծում են գիտնականները հիվանդների համար ավելի լավ է ընտրել դասական, գործիքային և ազգային երաժշտություն: Սակայն ամենից ավելի հիվանդաների վրա ազդում է այն երաժշտությունը, որ իրենք անձամբ սիրում են: