Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հայտնել է կորոնավիրուսի թեստի պատասխանները. այն բացասական է։
Երգչուհին ապրիլի 6-ին Մոսկվայից ինքնաթիռով Հայաստան էր վերադարձել, ինչից հետո մեկուսացվել էր եւ գտնվում էր երեւանյան հյուրանոցներից մեկում։ Արդեն այսօր երգչուհու Instagram-յան էջի հրապարակումից պարզ է դառնում, որ նա տանն է։
«Թեստի պատասխանը բացասական է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Նույնիսկ ինձ անծանոթ մարդիկ գրում էին, աջակցում եւ փորձում ինչ-որ բանով օգնել։ Շնորհակալ եմ։ Եվ ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Նարեկ Վանեսյանին՝ Երեւանում կարանտին ղեկավարին, հիանալի աշխատանքի, կացության հիանալի պայմանների համար եւ զուտ մարդկային շնորհակալություն այս ամբողջ բարդ աշպատանքի համար, որը նրանք կատարում են»,- գրել է երգչուհին։
Ի դեպ, Անահիտ Սիմոնյանը Մոսկվայում եւս երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որոնց արդյունքը բացասական է եղել։