Կորոնավիրուսը չի ընթանում դասական համաճարակաբանության կանոններով, և դրա դրսևորումները տարօրինակ են, նշել է ՌԴ դաշնային բժշկա–կենսաբանական գործակալության գլխավոր վարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը։

Նրա խոսքով, ընդհանրապես անհասկանալի է թոքերի փոփոխության և պացիենտի ինքնազգացողության անհամապատասխանությունը։


Ինչպես հայտնում է ՌԲԿ–ն, վարակաբանը նշել է, որ լինում են դեպքեր, երբ համակարգչային տոմոգրաֆիայով երևում է, որ հիվանդը պետք է առնվազն գտնվի վերակենդանացման բաժանմունքում, իսկ պացիենտն իրեն նորմալ է զգում։

«Դա տևում է որոշ ժամանակ։ Հետո կատաստրոֆիկ վիճակ է գրանցվում», – ավելացրել է նա` ելույթ ունենալով «Ռոսիա 1» հեռուստաալիքով։
Նիկիֆորովը նշել է, որ նախկինում թոքաբորբը լավ երևում էր ռենտգենի վրա, սակայն կորոնավիրուսի դեպքում թոքաբորբը երևում է միայն համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում։

Նրա խոսքով, եթե վիրուն ընթանար «դասական սխեմայով», ապա համաճարակը կավարտվեր երեք ամսից։

Վարակաբանը նաև նշել է, որ աշխարհը բախվել է «ինչ–որ նոր երևույթի հետ»։

Ապրիլի 19–ի դրությամբ, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 42,8 հազար դեպք, 361 մարդ մահացել է։ Մոսկվայում մահացել է ևս 28 պացիենտ։ Բացի այդ, Նովոսիբիրսկում գրանցվել է 24 նոր դեպք։