Գերմանիան պատրաստ է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին Եվրամիության այլ երկրներից, ինչպես նաև վճարել նրանց բուժման ծախսերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Յենս Շպանի հայտարարությունը:
«Կա պատրաստակամություն և հնարավորություն, եթե անհրաժեշտ է ընդունել նոր օտարերկրյա հիվանդների, ապա մենք պատրաստ ենք։ Բուժման ծախսերը վերցնում է Գերմանիան, դա եվրոպական համերաշխության մեր ըմբռնումն է», – ասել է Շպանը:
Նա հավելել է, որ ներկայում ԳՖՀ-ի հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում են ԵՄ-ի տարբեր երկրկներից ճամանած հիվանդներ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գերմանիայում մինչ օրս ազատ է մոտ 13 հազար մահճակալ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-19 պաշտոնական անվանումը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ է հայտարարել: