Հուլիսի 13-ի խոշոր ավտովթարի վայրում, որի պաշտճառով զոհվեց 18 մարդ, տեղադրվել է լուսանշան և «պառկած ոստիկան»: Այս մասին հաղորդում է Metronews-ը:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին, երբ մանրախիճով լցված КамАЗ մակնիշի բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսի հետ, որի վարորդը եղել հայազգի Հրաչյա Հարությունյանը: Ավտովթարի պատճառով 18 մարդ մահացել է, իսկ 30-ը գտնվում են հիվանդանոցներում: Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը կալանավորվել է երկու ամսով և գտնվում է Բուտիրկա կալանավայրում: 

Ինչպես նշում է պարբերականը միայն ավտովթարից հետո են ռուսական իշխանությունները որոշել տեղադրել լուսանշան: