Իմունային համակարգի ռեակցիները կարող են բացասական ազդեցություն ունենալ COVID-19 հիվանդության ընթացքի վրա: Այս մասին նշվում է Journal of Experimental Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտութան մեջ:
Ըստ հետազոտության հեղինակների` կորոնավիրուսային վարակի ծանր ձեւերը կարող են կապված լինել մարմնի ակտիվ արձագանքի հետ: COVID-19-ից մահացած երեք հիվանդի դիահերձման արդյունքում մասնագետները իմունային բջիջների` նեյտրոֆիլների, անոմալ ակտիվության հետքեր են գրանցել:
Այս բջիջները սովորաբար առաջինն են արձագանքում վարակի առաջացմանն օրգանիզմում, բռնում եւ ոչնչացնում են վտանգավոր հարուցիչներին: Բացի այդ, նեյտրոֆիլներն ի վիճակի են, ասյպես կոչված, «նեյտրոֆիլների արտաբջջային թակարդներ» (ՆԱԹ) արտադրել: Դրանք կարող են նաեւ կապվել վիրուսների հետ եւ վերացնել դրանք:
Նեյտրոֆիլների անոմալ կուտակումը կարող է կորոնավիրուսային վարակի ժամանակ թոքային բջիջների եւ այլ օրգանների ոչնչացման պատճառ դառնալ, կարծում են գիտնականները: ՆԱԹ-ի գերակտիվությունը կարող է վատթարացնել հիվանդության ընթացքը եւ մահվան հանգեցնել: Գիտնականները նեյտրոֆիլների հետքեր են գտել հանգուցյալ հիվանդների արյան մեջ, ինչը կարող է այս վարկածի հաստատում համարվել:
Եթե մասնագետների վարկածը ապացուցվի լիարժեք կլինիկական ուսումնասիրությունների միջոցով, դա կարող է բուժման մեթոդների փոփոխության հանգեցնել. COVID-19-ի դեմ պայքարող բժիշկները կփորձեն արհեստականորեն խանգարել իմունային բջիջների ակտիվությանը հիվանդների մոտ. նրանց ՆԱԹ-ի ակտիվությունը դանդաղեցնող դեղամիջոցներ կներարկվեն: