«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս լուրը հաստատեցին ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածով (ինքնիրավչության)։
Նշենք, որ Արթուր Ասատրյանին առաջադրված է նաեւ մեկ այլ մեղադրանք, որով ընթանում է դատավարություն։
Դատարանում քննվող քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։