«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի ներկայանալուց հետո ՀՀԿ-ականները բավականին ակտիվացել են և համացանցում արդեն իսկ պահանջում են Սերժ Սարգսյանի վերադարձը։


Օրինակ՝ ՀՀԿ-ի Շենգավիթի Երիտասարդական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում երկու օր է պարբերաբար տեղադրում է Սերժ Սարգսյանի լուսանկարները՝ դրանք մակագրելով. «Վերադարձ հանուն Հայաստանի», «Պահանջում ենք Սերժ Սարգսյանի վերադարձը»։

Այդ պահանջն ու լուսանկարները «լայքող»-սրտիկողները, սակայն, շատ քիչ են՝ 2-3, մի քանի լուսանկարի դեպքում մինչև 10 հոգի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: