«Որ տեսանյութեր եք տարածում, թե բա տեսեք, օրինակ 2010 թվականի կինոյում էլի խոսվում ա կորոնավիրուսի մասին, սա փաստորեն էն ժամանակ էլ ա եղել, չեն ասել, և այլն, և այլն, ապա պարզապես իմացեք, որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, առաջին անգամ մարդկությանը հայտնի է դարձել 1965 թվականին և ներկա պահին իր մեջ 40 տեսակ վիրուս է ներառում: Դա վիրուսների ընտանիքի անվանումն է, ոչ թե կոնկրետ մեկինը:
Դրանցից հայտնիները SARS-CoV-2002 թիվ, MERS-CoV-2015 թիվ և այլն:Եթե ուշադիր եք եղել, պաշտոնական անվանումներում էլ գրվում է՝ ՆՈՐ կորոնավիրուս: Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 39 հատ հին կորոնավիրուս կա, որոնց մասին հիշատակումներն էլ դուք տեսել եք տարբեր ֆիլմերում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Գևորգյանը։