Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 18-ին ԱԳՆ նիստերի դահլիճում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նախարար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը:
Նշվել է վերջերս ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: Նախարարությունը կշարունակի նաեւ աշխատանքն ուղղված բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը, ԼՂՀ լիարժեք մասնակցության ապահովմանը:
Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են տարբեր երկրների եւ հայկական սփյուռքի հետ երկկողմ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ Արցախի եւ ղարաբաղյան խնդրի մասին միջազգային հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ գործունեության ակտիվացման կարեւորությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն 



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					