Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System Of A Down խմբի ֆրոնթմեն Սերժ Թանկյանն իր հետևորդներին և բոլոր ոչ անտարբեր մարդկանց կոչ է արել օգնել երեխաներին, որոնք Հայաստանում արտակարգ դրության պայմաններում անցել են հեռավար ուսուցման, սակայն ոչ բոլորը սմարթֆոն կամ համակարգիչ ունեն։
«Նվիրաբերելով 200 դոլար դուք կարող եք մեկ սովորողի ապահովել գաջեթով և ինտերնետի հասանելիությամբ»,- գրել է Թանկյանն Instagram-ի իր էջում՝ դիմելով իր հետևորդներին։