Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո զգուշորեն մոտենալ սահմանների բացման հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՀԿ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի հայտարարությանը:
«Այս խնդիրը ավելի ու ավելի մեծ մասշտաբների է հասնելու «…» Եվ այստեղ անհրաժեշտ է չափազանց ուշադիր գործել: Հավանաբար, նախ տեղական և տարածաշրջանային մակարդակներում»,- ասել է Ռայանը:
Նա կոչ է արել բոլոր երկրներին պատշաճ կերպով գնահատել միջազգային սահմանների բացման բոլոր ռիսկերը, ինչպես նաև նախապես մշակել նոր ստանդարտներ այդ գործընթացում:
Նրա խոսքով, ԱՀԿ-ում արդեն աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ: