Կառավարության ապրիլի 23-ի նիստում որոշվեց 35 հազար դրամով ավելացնել հետբուհական կրթություն ստացողների կրթաթոշակի չափը: Ըստ այդմ՝ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար այն կկազմի 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ: Նույն չափով ավելացվել է նաև դոկտորանտները՝ դառնալով 65000 դրամ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց. «Մենք չենք համարում, որ սա բարձր թիվ է, սակայն շատ հստակ ազդակ է ոլորտի համար: Կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը, ինչպես նաև՝ սոցիալական կարիքներից բխող կյանքի որակի բարելավմանը»։