ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Յունիոն Սիթի քաղաքից 40-ամյա Ջոանա Ռոսիո Մենդոզա Չանքայը առողջ աղջիկ է ծնել՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի պատճառով լինելով արհեստական կոմայի մեջ:
Մարտի 20-ին 26-շաբաթական հղիությամբ կինը եկել էր ստորագրելու բժշկական փաստաթղթեր, եւ բժիշկները ուշադրություն են դարձրել նրա հազի վրա, հայտնում է The Sun պարբերականը: Նրան կորոնավիրուսի ախտորոշման թեստ են կատարել, որը 2 օր հետո դրական արդյունք է ցույց տվել:
Հիվանդության ախտանիշները վատթարացել են, եւ կինը մի քանի օրից արդեն չի կարողացել ինքնուրույն շնչել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ երեխային փրկելու համար ստիպված էին կատարել շտապ կեսարյան հատում:
Չանքային արհեստական կոմայի մեջ են դրել: Մարտի 30-ին ծնվել է Զիոն անվանակոչված նրա դուստրը: Աղջիկը կշռում էր ընդամենը 800 գրամ, նա նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Նորածին աղջիկը կորնավիրուսով վարակված չէր:
Չանքային կոմայից հանել են ապրիլի 13-ին: Նա դստերը կկարողանա գրկել միայն հուլիսին, որն այդ ժամանակ էլ պետք է ծնվեր: Անհաս երեխային առայժմ խնամում են հիվանդանոցում, իսկ մայրը կարող է նրան հետեւել վեբխցիկի միջոցով:
Հիշեցնենք, որ համանման դեպք էր տեղի ունեցել ԱՄՆ Վաշինգոտն նահանգի Վանկուվեր քաղաքից 27-ամյա Անջելա Պրիմաչենկոյի հետ. նա եւս երեխային ունեցել էր COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժվելիս արհեստական կոմայի մեջ գտնվելիս: