Գիտնականների միջազգային խումբը մտադիր է ստուգել արհեստականորեն ստեղծված SBP1 պեպտիդի` կորոնավիրուսի տարածումը կանխելու ունակությունը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, կորոնավիրուսի սպիտակուցը բջջի մեջ ներթափանցելու համար կապվում է ACE2 բջջային սպիտակուցի հետ: Եթե պեպտիդը կարողանա արգելափակել կապվելու մասը, ապա կզրկի վիրուսը բջջի մեջ ներթափանցելու ունակությունից:
Մոտ ժամանակներս գիտնականները պլանավորում են միջուկային մագնիսական ռեզոնանսի եւ համակարգչային մոդելավորման միջոցով ուսումնասիրել պեպտիդի կապումը սպիտակուցի հետ: Կարեւոր է ցույց տալ ոչ միայն դրա կապվելու ունակությունը, այլեւ` իսկապես ուժեղ կապ ստեղծելու ունակությունը: Առանձին հարց է SBP1- ի ընտրողական կապումը. պեպտիդը պետք է կապվի միայն մի տեղին` չկպնելով մնացած սպիտակուցներին եւ չվախենալով մուտացիաներից կորոնավիրուսում:
«Վիրուսային սպիտակուցների արգելափակումն ադքան էլ տարածված ռազմավարությունը չէ, քանի որ վիրուսներն անընդհատ մուտացիայի են ենթարկվում, եւ ինչ-որ պահի ստեղծված մոլեկուլը կարող է դադարել կապվել վիրուսային սպիտակուցին: Բայց SBP1-ը կտրված է մարդու ACE2-ից, ուստի եթե որոշ մուտացիաների պատճառով սպիտակուցը դադարի կապվել SBP1-ի հետ, ապա այն կկորցնի նաեւ ACE2-ին արդյունավետորեն կապվելու ունակությունը, եւ այս SARS-CoV-2 շտամն այլևս վտանգավոր չի լինի մարդկանց համար: Մյուս կողմից, եթե մի օր նոր կորոնավիրուս հայտնվի, որը ACE2-ն է օգտագործում բջջի մեջ ներթափանցելու համար, ապա SBP1 կկիրառվի նաեւ դրա դեմ»,- նշվում է մասնագետների զեկույցում: