Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսից ապաքինված և հիվանդանոցից դուրս գրված մարդկանց թիվն առաջին անգամ ավելի մեծ է, քան վարակի նոր դեպքերի քանակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


3033 մարդ բուժվել է կորոնավիրուսային վարակից, ինչը նոր ռեկորդ է: Ապաքինվածների ընդհանուր թիվը 57.576 է:

Բացի այդ, Իտալիայում մեկ օրում մահացել է 464 հիվանդ: Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 25.5 հազարը:

Ներկայումս կորոնավիրուսով վարակված է 106.848 մարդ: