Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.80C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.90C