Շոտլանդիայի առողջապահության ազգային ծառայության և Գլազգոյի ու Էդինբուրգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը կրճատում է մարդու կյանքի միջին տևողությունը մոտավորապես 10 տարով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Wellcome Open Research-ում։
Ինչպես նշվում է, մասնագետները համեմատել են Իտալիայում կորոնավիրուսով հիվանդների տվյալները ԱՀԿ-ի մշակած սանդղակի հետ, որն օգտագործվում է մարդկանց կյանքի տարիները հաշվարկելու համար, որոնք նրանք կորցնում են հիվանդության պատճառով։ Գիտնականները եզրակացրել են, որ COVID-19-ից մահացած տղամարդիկ միջինում 13 տարի են կորցրել կյանքից, իսկ կանանց կյանքի տևողությունը նվազել է 11 տարով։