Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց այս պահին՝ այսօր բոլորիս հուզած պապիկը , ՀՀ վարչապետի հանձնարարականով և ոստիկանության ուղեկցությամբ, այցելում է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Պապի՛ ջան, դու այլ երկրում ես ապրում, մեռնեմ ջանիդ։ Դու հենց էսպես պիտի գայիր այսօր էստեղ՝ ամենաբարձր մակարդակով։ Քանի որ դու այլևս "ոչ մեկի տոնը հարամ չես անում"։
ՀԳ. Այսօր ցերեկը, երբ տանեցիների հետ խոսում էի, ասեցի, եթե ես լինեի երկրի վարչապետը, ապա ամեն ինչ կանեի, որ պապիկը՝ ոստիկանների ուղեկցությամբ գնար Ծիծեռնակաբերդ։ Փաստորեն)))»: