Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի հակամարմինների առկայության վերաբերյալ փորձարկումը բնակչության շրջանում։ Մոսկվան կլինի առաջինը, ասաց Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Մենք սկսում ենք անցկացնել բնակչության ուսումնասիրություն։ Մենք պլանավորել էինք դրանք, սկսում ենք Մոսկվայից», - ասել է Պոպովան «Ռոսիա 1» -ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ երբ բնակչության 60% -ն ունենա իմունիտետ հիվանդությունից հետո կամ պատվաստման արդյունքում, բոլոր համաճարակաբանական գործընթացները կդառնան ավելի պասիվ, և կորոնավիրուսի փոխանցումն անձից այլ անձանց կարող է դադարել: